Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կրկին խոշոր գումարներ է պահանջում երգչուհուց
Ինչպես հայտարարել է Քևինի փաստաբանը, Ֆեդերլայնն առնվազն երեք անգամ ավելի շատ ալիմենտի կարիք ունի, քան այժմ նրան վճարում է երգչուհին, և ինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր հաճախորդը ստանա այդ գումարը:
«Մենք նրանց (Բրիթնի Սփիրսի փաստաբաններին) բավական ժամանակ տրամադրեցինք, որպեսզի նրանք լուծեն ալիմենտի չափի ավելացման հարցը, բայց նրանք վերադարձան ամբողջովին անտրամաբանական պատասխանով: Նրանք չեն ցանկանում Բրիթնիի մասին ֆինանսական տեղեկություն տրամադրել, ներառյալ հարկային դեկլարացիաները, որը պահանջվում է Կալիֆոռնիայի ընտանեկան օրենսգրքով: Սա կալիֆոռնիացի աստղի ինչ-որ օրենսգիրք չէ, և նա ստիպված կլինի հնազանդվել: Սակայն մենք դեռևս բաց ենք այս հարցը լուծել առանց դատական միջամտության», - պատմել է Ֆեդերլայնի փաստաբան Մարկ Վինսենթ Կափլանը:
Հիշեցնենք, որ նախկին ամուսինների միջև տարաձայնությունները բռնկվեցին այն բանից հետո, երբ 40-ամյա Ֆեդերլայնը 36-ամյա Սփիրսից պահանջեց 20 հազար դոլար ավելացնել ամսական վճարների համար: