Հայերեն   English   Русский  

Պուտինը պատասխանել է MH17-ը խոցած հրթիռի մասին հարցին


  
դիտումներ: 457

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանին է պատկանել հրթիռը, որով Ուկրաինայիտարածքում խոցվել է մալազիական Boeing-ը: Գրում է Gazeta.ru-ն:

«Իհարկե, ոչ: Կրկնում եմ կան մի քանի վարկածներ, այդ թվում նաև այն տարբերակը, որ դա ուկրաինական բանակի հրթիռ է, ինքնաթիռ և այլն: Բայց, կրկնում եմ, չկա ոչինչ, որ մեզ վստահություն է ներշնչում վերջնական եզրակացությունների հարցում և չի լինի նման բան առանց հետաքննությանը մեր լիարժեք մասնակցության», - հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի կարող վստահել հետաքննության արդյունքներին, քանի որ չի մասնակցել փորձաքննությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: