Հայերեն   English   Русский  

911-ն ամփոփում է անցած շաբաթը


  
դիտումներ: 259

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 377 դեպք, որից 149-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 183 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 9 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: