Հայերեն   English   Русский  

​Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիքը


  
դիտումներ: 615

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան Միացյալ Նահանգների համար Վաշինգտոնի ոչ բարեկամական քաղաքականության պատճառով:

«Մենք փորձում ենք բարելավել մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Որպեսզի դրանք նորմալանան, Միացյալ Նահանգները Մանբիջի, Գյուլենի արտահանձնման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն: Կան նաև այլ խնդիրներ: Երբ խոսքը վերաբերում է դրան, մեր ժողովուրդն ասում է. «Փակե՛ք Ինջիրլիք, Քյուրեջիք ավիաբազաները»: Մեր ձեռքում կան նաև այլ խաղաթղթեր: ԱՄՆ-ն չպետք է կորցնի այնպիսի դաշնակցի, ինչպիսին մենք ենք: Սպասում ենք, որ ԱՄՆ-ն իր սխալ քայլերից հետ կկանգնի»,- ասել է Չավուշօղլուն թուրքական «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Վերջինս նշել է՝ Թուրքիան հույս ունի, որ Մանբիջի խնդիրը կլուծվի Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված ճանապարհային քարտեզի միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: