Հայերեն   English   Русский  

​Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեջ մեղադրանքներ են առաջադրվել


  
դիտումներ: 969

Մանհեթենի դաշնային դատարանում երդվյալ ատենակալները հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեջ մեղադրանքներ են ներկայացրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով դատարանին:

«Այդ մեղադրական եզրակացությունը ամբաստանյալին մեկ քայլով ավելի է մոտեցնում հանցագործության համար պատասխանատվությանը, որի մեջ նա մեղադրվում է», - հայտարարել է Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը:

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր Հարվի Վայնշտեյնին, որը սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով Նյու Յորքի դատարան էր ներկայացել:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերին The New York Times թերթը հրապարակել էր հետաքննության տվյալներ, որոնցից հայտնի էր դառնում, որ Վայնշտեյնը տասնամյակներ շարունակ անպատշաճ վարքագիծ է դրսևորել կանանց նկատմամբ՝ մասնավորապես դերասանուհիների, որոնց խոստացել էր օգնել Հոլիվուդում կարիերայի առաջխաղացման գործում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: