Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կվերադարձնեն 9 մլն դոլար արժողությամբ հարսանեկան նվերները
Հարսանեկան արարողությանը չհրավիրված անձանցից ստացած նվերների ընդհանուր արժեքը գնահատվում է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ (9.3 միլիոն դոլար):
Արարողության նախօրեին Սասսեքսի դուքսն ու դքսուհին խորհուրդ էին տվել, որպեսզի իրենց առևտրային նպատակներ հետապնդող նվերներ չուղարկեն:
«Միացյալ Թագավորության բնակիչների նվերներից, որոնց հետ թագավորական ընտանիքի անդամները անձամբ ծանոթ չեն, պետք է հրաժարվել, եթե դրանք նվիրողների դրդապատճառները կամ նվերները կասկածներ են առաջացնում», - նշվել է առաջարկում:
Իրենց նվերներ ուղարկելու փոխարեն նորապսակները խնդրել էին բարեգործական նպատակներով նվիրատվություններ կատարել:
Սակայն ոչ բոլոր նվերները հնարավոր կլինի վերադարձնել: Այսպես օրինակ, Ավստրալիայի Տարոնգայի կենդանաբանական այգում մի քանի կոալաների արքայական զույգի պատվին արքայազն Հարրի և Մեգան Մարքլ են կոչել: