Հայերեն   English   Русский  

1 շաբաթվա ընթացքում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ. ԱԻՆ


  
դիտումներ: 267

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ, 33 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 21 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: