Հայերեն   English   Русский  

Թունիսի ափերի մոտ զոհված ներգաղթյալների թիվը շարունակում է աճել


  
դիտումներ: 527

Վերջին տվյալներով` Թունիսի հարավ-արևելյան ափի մոտ նավակի խորտակման հետևանքով զոհված ներգաղթյալների թիվը հասել է 58-ի: Ավելի վաղ հաղորդվել էր ողբերգական միջադեպի դեպքի վայրում հայտնաբերված 48 դիերի մասին: Գրում է Vesti.ru-ն:

Tass լրատվական գործակալության փոխանցմամբ` զոհերի թվում 31 թունիսցի և այլ երկրների 22 քաղաքացիներ են: Դեպքի վայր մեկնած Թունիսի ռազմածովային ուժերի և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների ներկայացուցիչներին հաջողվել է 68 ներգաղթյալի կյանք փրկել:

Ինչպես հայտնի է, անօրինական ներգաղթայլներին տեղափոխող խորտակվող նավից աղետի ազդանշան ստացվել է հունիսի 3-ի գիշերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: