Հայերեն   English   Русский  

Արմավիրի մարզպետի որդին ազատվել է աշխատանքից


  
դիտումներ: 609

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Նիկոլ Փաշինյանը ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

Ղահրամանյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ Կարեն Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է։

Ղահրամանյանը Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ազատվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ու նշանակվել նույն նախարարությունում որպես փոխնախարար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: