Հայերեն   English   Русский  

Անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 10 դրամի չափով նվազեցնել. Նախարար


  
դիտումներ: 1321

Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարեց անդրադառնալ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին:

Վերջինս նշեց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ

«Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված գնահատվել են էներգետիկ ոլորտի ռիսկերը:Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, Արթուր Գրիգորյանը նշեց, որ սակագների հետ կապված փոփոխություններ հնարավոր է իրականացնել անապահով ընտանիքների մասով.«Մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց նախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: