Հայերեն   English   Русский  

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը հնարավոր է կիրառվի հուլիսի 1-ից


  
դիտումներ: 277

Հնարավոր է՝ անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշումը կիրառվի հուլիսի 1-ից:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Եթե վերջնական որոշում կայացվի, հնարավոր կլինի հենց հուլիսի 1-ից 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,-նշեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախարարը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: