Հայերեն   English   Русский  

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է


  
դիտումներ: 3306

«Արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են»,-Panorama.am-ի հետ զույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան:

Նա պատահական չի համարում, այսօր առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:


Տ. Աբրահամյանի խոսքով, հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս ապրիլի 12-ից՝ զինտեխնիկայի տեղաշարժերով, տարբեր դրսևորումներով շարունակվում է:

«Ի՞նչ նկատի ունեք տարբեր դրսևորումներ ասելով: Հաճախ հակառակորդի ակտիվություն ասելով մարդիկ հասկանում են միայն մարտ վարելու փուլը, սակայն այն պետք է դիտարկել ավելի լայն սպեկտրով՝ ակտիվ ինժեներական աշխատանքներ, զինտեխնիկայի կամ հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր, պատերազմի նախապատրաստական քարոզչություն, այս կամ երկրի ներքին իրավիճակի սրմանն ուղղվող ջանքեր, միջազգային կառույցների հետ աշխատանքի ակտիվացում: Թվարկածս գործոնները շարունակելի են»,-մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե Արցախի ներքաղաքական խնդիրները որևէ ազդեցություն թողե՞լ են սահմանին տիրող իրավիճակի վրա, Բակո Սահակյանի խորհրդականը պատասխանեց, եթե Ադրբեջանում մտածում են, թե Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները կարող են պառակտել հասարակությունը և իրենց համար պատերազմ սկսելու հարմար առիթ սկսեն՝ սխալվում են:

« Իհարկե, մեզանից է կախված, թե նոր իրողությունները ինչ հունով կտանենք՝ և իշխանություններից և հասարակությունից: Միայն կարող են վստահ ասել, որ Արցախի նախագահի քայլերն ու հայտարարությունները նպատակն ունեն կոնսոլիդացիա ապահովել Արցախի և առհասարակ հայ ժողովրդի համար, ամրապնդել, ուժեղացնել վստահությունը իշխանության և հասարակության միջև, ընկալելի լինել մեր տարածաշրջանում ակտիվ և հետաքրքրություն ունեցող խաղացողների համար»,-ասաց նա:

Ի պատասխան ադրբեջանական կողմի գործողություննեի հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, Տ. Աբրահամյանը նշեց. «Թույլ տվեք այս հարցադրման պատասխանը շատ չդետալացնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: