Հայերեն   English   Русский  

​Աղցան «Շիկամազ»


  
դիտումներ: 2861

Այս աղցանի բաղադրիչները միշտ ունենում ենք սառնարանում, և լավն այն է, որ կարելի է պատրաստել նաև տոնական սեղանների համար, քանի որ տեսքն էլ հաճելի է:

Բաղադրությունը

4 հատ լոլիկ

150 գ երշիկ (ասենք` բժշկական)

100 գ կոշտ պանիր

3 կարտոֆիլ

200 գ մայոնեզ

1 պճեղ սխտոր

ձեթ:

Պատրաստումը

Կարտոֆիլը կլպել ու քերել կորեական քերիչով (երկարավուն շերտերով), լցնել քամիչի մեջ, որ ջրքամվի, ապա տապակել ու հետո նորից քամիչի մեջ լցնել, որ այս անգամ արդեն ձեթաքամվի:

Շրջանաձև կտրատած լոլիկը դասավորել ափսեի մեջ մեկ շերտով, 2 գդալ մայոնեզը խառնել մանրացրած սխտորի հետ ու այդ թանձրահյութով պատել լոլիկը:

Երշիկը կտրատել երկարավուն բարակ շերտերով (համարյա կարտոֆիլի նման) ու լցնել լոլիկի շերտի վրա, ապա վրան մայոնեզով ցանց անել:

Պանիրը քերել, լցնել երշիկի վրա ու կրկին մայոնեզապատել, իսկ վրան տարածել տապակած կարտոֆիլը, որը չպետք է մայոնեզով համեմել: Կարելի է մատուցել կես ժամից, երբ համերը միահյուսվեն:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: