Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պայմաններ դեռևս չկան. նախագահի թեկնածու


  
դիտումներ: 537

Եվրոպական միությունը Անկարայից պահանջում է անիրատեսական պայմանների իրականացում.

նման պայմաններում երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի շարունակման համար հնարավորություն չկա: Այս մասի «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների՝ աջ իսլամիստական «Սաադեթ» կուսակցության թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուն:

«Ներկայումս ստեղծված պայմաններում մենք ԵՄ-ին անդամակցելու գործընթացի զարգացման համար հնարավորություն չենք տեսնում: Եվրոպան մեզանից պահանջում է այնպիսի պայմանների իրականացում, որոնք մենք ակնհայտորեն չենք կարող իրականացնել: Օրինակ՝ Կիպրոսի հարցում մեր դիրքորոշումից չենք հրաժարվի և չենք ընդունի այն պահանջները, որոնք, մեր կարծիքով, կարող են մեզ համար սպառնալիք հանդիսանալ և վնասել անվտանգությանը: Ինչպես Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ Բրյուսելից կառավարեն իրեն, այնպես էլ մենք չենք ուզում, որ Բրյուսելը մեզ կարգադրություններ տա: Մեր բոլոր խնդիրները ինքներս կլուծենք»,- ասել է Քարամոլլաօղլուն: Վերջին հավելել է, որ Թուրքիան դեմ չէ Եվրոպական միության հետ առևտրական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Թուրքիան 1963 թ-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987 թ-ին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թ-ին՝ տարաձայնության պատճառներով բազմիցս կասեցվելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: