Մուհամեդ Սալահը կմասնակցի Ռուսաստանի դեմ խաղին
դիտումներ: 597
Գլխավոր մարզիչ Կուպերը նշել է, որ հինգշաբթի տեղի ունեցած մարզումներից հետո Սալահի մասնակցությունը Եգիպտոսի առաջին խաղին կասկածի տակ է դրվել:
Չնայած այն հանգամանքին, որ «տարվա ֆուտբոլիստը» նախորդ խաղի ժամանակ պահեստայինների խմբում էր, մարզիչ Հեկտոր Կուպերը հայտարարել է, որ Սալահը 100 տոկոսով մասնակցելու է Եկատերինբուրգում կայանլիք խաղին:
Սալահը, որ այսօր դառնում է 26 տարեկան, այս ընթացքում ապաքինվում էր: Հիշեցնենք, որ նա անցյալ ամիս Չեմպիոնների լիգայի եզրափակչում ստացել էր ուսի վնասվածք: Այդ խաղում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Լիվերպուլին»: