Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տանը ընդունել են Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամներին. Լուսանկարներ
Ընթացիկ ամսում ԱՄՆ-ի առաջին տիկինն արդեն երեք անգամ հասցրել է ներկայանալ հանրությանը և ապացուցել բոլորին, որ իրեն լավ է զգում է և իր համար անհանգստանալու կարիք չկա: Նախօրեին Մելանյա և Դոնալդ Թրամփները Սպիտակ տանն ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին և թագուհու Լետիցիային, ովքեր մի քանի օր առաջ էին Միացյալ Նահանգներ մեկնել:
Նրանց հետ հանդիպման համար Մելանյան Valentino ապրանքանիշի ձիթապտղի գույնի, սպիտակ նախշերով միդի զգեստ էր ընտրել, որը համադրել էր նույն երանգի դասական կոշիկներով:
Իսկ Լետիցիա թագուհին պաշտոնական հանդիպման համար էլեգանտ և միևնույն ժամանակ բավական նուրբ կերպար էր ընտրել: Նա Michael Kors ապրանքանիշի վարդագույն զգեստ էր ընտրել, որը զարդարել էր փոքր արծաթեգույն գոտիով` կերպարը վարդագույն կոշիկներով ավարտելով: