Թրամփը հրամանագիր է ստորագրել անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցնելու մասին
դիտումներ: 401
«Մենք կունենանք ուժեղ, շատ ամուր սահմաններ, բայց մենք պատրաստվում ենք ընտանիքները միասին պահել», - The Hill պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Թրամփն ընդգծել է, որ չի սիրում, երբ ընտանիքները բաժանվում են:
Թրամփը հավելել է, որ ստորագրված հրամանագրի շնորհիվ երջանիկ մարդիկ ավելի շատ կլինեն:
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր ներգաղթյալների դեմ իրականացվող միգրացիոն քաղաքականության պատճառով Թրամփի վարչակազմի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին: