Հայերեն   English   Русский  

Եվրախումբը հաստատել է Հունաստանին օգնության ծրագրի ավարտը


  
դիտումներ: 378

Եվրախումբը հաստատել է Հունաստանին մակրոֆինանսական աջակցության ծրագրի ավարտը: Այդ մասին հայտարարել է միության նախագահ Մարիո Սենտենոն: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրախումբը հաստատել է Հունաստանին մակրոֆինանսական աջակցության ծրագրի ավարտը և հայտնել, որ լրացուցիչ ծրագրեր չեն լինի: Մենք որդեգրել ենք միջոցառումների փաթեթ մեղմելու Հունաստանի պարտքի բեռը` 10 տարով երկարաձգելով EFSF վարկերի մարումը (մակրո-ֆինանսական օգնության երեք ծրագրերի շրջանակներում տրված), ինչպես նաև Հունաստանին 10 տարով արտոնյալ ժամանակահատված տրամադրելով այդ վարկերի տոկոսները վճարելու համար», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Սենտենոնի խոսքերը:

Սենտենեն հավելել է, որ Եվրախումբը համաձայնեցրել է Հունաստանին 15 մլրդ. եվրո վերջին օգնության տրանշի հատկացումը:

Ավելի վաղ Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել օգոստոսին ֆինանսական աջակցության ծրագրից Հունաստանի դուրս գալու ժամկետների վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: