Հայերեն   English   Русский  

Գերմանիայի ներքին գործերի նախարարը սպառնում է Մերկելին կոալիցիայի փլուզմամբ


  
դիտումներ: 635

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեհոֆերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացրել է փախստականների վերաբերյալ տարաձայնությունները հաղթահարելու և իր պաշտոնանկության հարցերում չչարաշահել լիազորությունները: Գրում է Pussian.rt.com-ը:

«Ես քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդն եմ, երեք կոալիցիոն կուսակցություններից մեկը, և գործում եմ իմ կուսակցության լիակատար աջակցությամբ: Եթե կանցլերը գոհ չէ ներքին գործերի նախարարության աշխատանքից, ստիպված կլինենք կոալիցիոն համաձայնագիրը չեղարկել», - հայտարարել է նախարարը Passauer Neuer Presse- ին տված հարցազրույցի ընթացքում:

Տարաձայնությունները սկսվել են փախստականների հարցի պատճառով: Անցյալ շաբաթ կայացած նիստի ժամանակ Զեհոֆերը հայտարարել էր, որ կօգտագործի իր լիազորությունները` անօրինական միգրացիայի սահմանափակման ու սահմանի վերահսկումը խստացնելու համար:

Ըստ Մերկելի, այդ պլանը կարող է խախտել Եվրամիության շրջանակներում ազատ տեղաշարժի սկզբունքը և փախստականների մասին որոշ օրենքներ: Ընդ որում` կանցլերը նշել էր, որ հույս ունի այդ հարցի շուրջ ՆԳՆ ղեկավարի հետ փոխզիջման հասնել:

Ավելի վաղ Զեհոֆերն ազդարարել էր փախստականների նկատմամբ քաղաքականության վերանայման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: