Կյանքի 5 դաս Կոկո Շանելից. միշտ օծանելիք օգտագործեք, բայց ոչ երբեք` սոխ
«Դուք, հավանաբար, սգում եք ինչ-որ մեկի համար մադմուազել», - հեգնանաքով հարցում է դիզայները Շանելին: «Ձեզ համար, պարոն», - հետևում է Շանելի ջախջախիչ պատասխանը։
Այդ փխրուն կնոջը գրեթե միայնակ հաջողվել է ստեղծել այն, ինչն այսօր ժամանակակից նորաձևություն է կոչվում:
1. «Հաջողությունը հաճախ ժպտում է նրանց, ովքեր անգամ չեն կասկածում ձախողման հնարավորության մասին»
Վերջերս ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Կոկո Չանելը չէր պատրաստում»: Սրանով նա նկատի ուներ այն, որ նա կենտրոնանում էր նրա վրա, ինչն իսկապես իրեն դուր էր գալիս և ինչը հիասքանչ էր անում` ստեղծելով շքեղ ապրանքանիշ` խոհարարությունը թողնելով նրանց, ում մոտ դա լավ էր ստացվում:
2. «Ինձ դուր չի գալիս այն կերակուրը, որն իր մասին հիշեցնում է ուտելուց հետո»
Չնայած այն հանգամանքին, որ Շանելը հաճախ ճաշում էր Եվրոպայի ամենաբարձր շրջանակների հարուստ և հայտնի ներկայացուցիչների հետ, նրա նախասիրությունները տարբերվում էին իրենց պարզությամբ, երբ նա միայնակ էր մնում ֆրանսիական Ռիվիերայում գտնվող իր առանձնատանը:
Ճաշի համար նա սովորաբար խորոված կարտոֆիլ կամ շագանակից պատասրտված պյուրե էր նախընտրում: Սակայն նրա խոհարարներին խստորեն արգելված էր սոխ օգտագործել: «Ինձ դուր չի գալիս այն կերակուրը, որն իր մասին հիշեցնում է ուտելուց հետո », - ասում էր նա:
3. «Շքեղությունը միշտ պետք է հարմարավետ լինի, հակառակ դեպքում դա շքեղություն չէ»
Փոքրիկ սև զգեստի կոնցեպցիան Շանելից նվեր էր ամբողջ աշխարհի կանանց: «Նորաձև է այն գույնը, որը սազում է բոլորին», -ասում էր Շանելը: Իսկ մինչ այդ սևը սգո գույն էր համարվում, բայց նրա հորինած ուրվանկարը օգտագործած այնպիսի գործվածքները, ինչպիսիք են մետաքսը , շղարշանմանը, ժանյակը, ծնկներից մի փոքր ներքև երկարությունը, ինչպես նաև այն փաստը, որ նման հագուստը ընդգծում է կազմվածքի բարեմասնությունները, այս զգեստը մեկընդմիշտ ժամանակից դուրս և նորաձև դարձրեցին:
Դաս 4: «Միշտ օծանելիք օգտագործեք»
Կոկո Շանելի երկու հայտնի արտահայտություններն արդեն իսկ շատ բան են հուշում նրա անձի մասին. «Օծանելիք չօգտագործող կիննն ապագա չունի» և «Որտե՞ղ պետք է ցանել օծանելիքը: Այնտեղ, որտեղ ուզում եք, որ համբուրեն»:
Երբ Շանելի աշխատակից քիմիկոսն ստեղծել է Chanel օծանելիքը սինթետիկ քիմիակատների (ալդեհիդների) կիրառմամբ, տարբերվող տևական բուրմունք է ստացվել, որը փաթեթավորվել է քառակուսի սրվակով, որն ավելի բնորոշ է տղամարդկանց համար նախատեսված օծանելիքներին և այն անվանել են… Chanel No.5` թիվ, որը երջանիկ է դարձել Կոկոյի համար:
5. «Տղամարդու գրկում գտնվելով` ուզում եմ փոքրիկ թռչունից ոչ ավել կշռել»
Շանելը բուսակեր չէր (սակայն վստահորեն կարելի է ասել, որ նա երբեք Big Mac չէր ուտի, թեև, անշուշտ, ամենանրբագեղ հագնված գնորդը կլիներ):
Նա խենթանում էր շամպայնի, տաք շոկոլադի համար, որը խմում էր Փարիզի Chez Angelina սրճարանում, ինչպես նաև պանրի: Ամենօր փորձում էր խավիար ուտել և կարմիր գինի խմել` երիտասարդ և գեղեցիկ մնալու համար:
Շանելը կարծում էր, որ տղամարդու գրկում գտնվելով, կնոջ կշիռը պետք է լինի թռչնի նման: Կյանքի վերջին տարիներին Շանելը որոշեց, որ Փարիզում շատ գեր կանայք կան:
«Ամենակարևորն ուտելը չէ»- հայտարարել է Շանելը նորաձևության ամսագրերից մեկի լուսանկարչին: «Ինձ համար տհաճ է տեսնել, թե որքան շատ են ֆրանսիացիներն ուտում», - անկեղծացել է Շանելը: