Իտալիայի իշխանություններն արգելել են փրկարարներին օգնել փախստականներին. ԶԼՄ-ներ
Նշվում է, որ իտալացի փրկարարները կիրակի օրը` հունիսի 24-ին, փախստականներ տեղափոխող նավերից վեց առանձին աղետի ազդանշան են ստացել:
Սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Աֆրիկայից մարդկանց Եվրոպա ուղարկող նավերը գտնվում էին Լիբիայի ջրերում, հետևաբար «Լիբիայի պատասխանատվության ներքո» են գտնվում:
Իսպանիայի Proactiva Open Arms փրկարարական թիմում, որի նավերը գտնվում էին նշված տարածքում, հայտարարել են, որ իրենց «հատուկ ասել են, օգնություն չցուցաբերել»:
Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո-Միլանիզին հայտարարել էր, որ ԵՄ երկրների միգրացիայի հարցերով տարբերությունները կարող են հանգեցնել միության պառակտմանը: