Հայերեն   English   Русский  

Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում իսրայելական երկու հրթիռ է պայթել


  
դիտումներ: 605

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ` հունիսի 26-ի երեկոյան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ իսրայելական երկու հրթիռներ են ընկել: Այս տարածքի հրթիռակոծման հետ մեկտեղ Սիրիայի օդային պաշտպանական ուժերն Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Էլ- Կունեթրա քաղաքի երկնքում անհայտ օբյեկտ են գրավել: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նույն ժամանակահատվածում Էլ- Կունեթրայի արվարձանում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մի քանի հրթիռներ են արձակել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

TASS գործակալության տվյալներով` Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ պայթած իսրայելական հրթիռները հարվածել են շիաթական Հեզբոլլահ կուսակցությանը պատկանող զենքի պահեստին:

Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում Իսրայելի հրթիռակոծության այս դեպքն առաջինը չէ: Այսպես օրինակ` ընթացիկ տարվա մայիսի 10-ին Իսրայելի օդուժի հրթիռային հարվածների հետևանքով երեք սիրիացի զինվորական զոհվեց, իսկ երկուսը` վիրավորվեցին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: