Հայերեն   English   Русский  

Փենսը կոչով դիմել է ներգաղթյալներին


  
դիտումներ: 319

The Hill պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ներգաղթյալներին կոչ է արել անօրինական ճանապարհով մուտք չգործել Միացյալ Նահանգների տարածք: Գրում է Gazeta.ru-ն:

«Մի վտանգեք ձեր կյանքը կամ ձեր երեխաների կյանքը` փորձելով ԱՄՆ հասնել այն ճանապարհով, որը վերահսկում են թմրանյութերի դիլերները և մարդկանց առևտրով զբաղվողները», - ասել է Փենսը:

Նրա խոսքերով` եթե ներգաղթյալները հնարավորություն չունեն օրինական ճանապարհով ԱՄՆ մեկնել, ապա «նրանք չպետք է այլևս փորձեն Միացյալ Նահանգներ մեկնել»:

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ այնուամենայնիվ, ԱՄՆ-ն «պատմության մեջ ներգաղթյալների համար առավել հյուրընկալ տունն» է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ 17 նահանգ դատական հայց է ներկայացրել անօրինական ներգաղթյալներին իրենց երեխաներից բաժանելու քաղաքականության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: