ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կսկսի Սպիտակ տան մամուլի քարտուղարին պաշտպանել
դիտումներ: 347
Նշվում է, որ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար, արդեն հունիսի 27-ից կսկսի նաև Սանդերսի անվտանգությունն ապահովել:
Հեռուստաընկերության տվյալներով` որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ռեստորանի սեփականատերը վռնդել էր Սպիտակ տան մամուլի քարտուղարին Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականության պատճառով:
Ավելի վաղ Սանդերսը թվիթերյան իր էջում գրել էր, որ Red Hen ռեստորանի սեփականատեր Ստեֆանի Վիլկինսոնը պահանջել է լքել հաստատությունը Թրամփի մոտ աշխատելու պատճառով: Ավելի ուշ Վիլկինսոնը մեկնաբանել էր իր որոշումը: