Հայերեն   English   Русский  

ԵՄ խորհրդում հայտարարել են, որ միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները փակուղի են մտել


  
դիտումներ: 828

Եվրամիության խորհուրդը հայտարարություն է տարածել միության ընդլայնման վերաբերյալ, որում նշվել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել: Գրում է Russian.rt.com-ը:

Փաստաթղթում նշվել է, որ «Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից»:

«Այդիսկ պատճառով Թուրքիայի միությանն անդամակցելու բանակցությունները փաստացիորեն փակուղի են մտել», - նշվել է բանաձևում:

Նշվում է, որ այդ կապակցությամբ, ներկայումս Եվրամիության և Թուրքիայի միջև Մաքսային միության արդիականացման համար որևէ հետագա աշխատանք չի նախատեսվում:

Խորհուրդը կոչ է արել թուրքական իշխանություններին «շրջադարձել բացասական միտումները», որոնք երկրում նկատվում են տարբեր իրավունքների և ազատությունների ոլորտում:

Ապրիլին Եվրահանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որում նշվել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում հետընթաց կա, որը պայմանավորված է երկրում միության հիմնական արժեքների խախտմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: