Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը մտադիր է կրկին անօրինական ներգաղթյալների երեխաների կենտրոններ այցելել


  
դիտումներ: 378

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը մտադիր է Տեխաս ուղևորվել, որպեսզի այցելի ծնողներից բաժանված անօրինական ներգաղթյալների երեխաների կենտրոններ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով առաջին տիկնոջ պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմին:

«Այո, տիկին Թրամփը նախատեսում է այս շաբաթ լրացուցիչ կենտրոններ այցելել», - ասել է նա:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների առաջին տիկինն արդեն այցելել էր նման կենտրոն:

Հունիսի 18-ին Մելանիա Թրամփը մեկնաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած միգրացիոն քաղաքականություն և քննադատել այն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: