Հայերեն   English   Русский  

Մադուրոն ԱՄՆ փոխնախագահին «թունավոր օձ» է անվանել


  
դիտումներ: 441

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին «թունավոր օձ» է անվանել: Գրում է Gazeta.ru-ն:

Մադուրոյի խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է տապալել իր կառավարությանը, որպեսզի զավթի երկրի հարստությունը և առաջին հերթին նավթն ու բնական ռեսուրսները: Նա նաև Վաշինգթոնին Վենեսուելայի դեմ «տնտեսական պատերազմի» մեջ է մեղադրել:

«Ամեն անգամ, երբ թունավոր օձ Մայք Փենսը բացում է իր բերանը, ես ավելի ուժեղ եմ զգում», - հայտարարել է Մադուրոն:

Ավելի վաղ Մադուրոն ԱՄՆ իշխանություններին մեղադրել էր երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մտադրության մասին: Մադուրոյի խոսքերով` ԱՄՆ-ն ձգտում է ոչնչացնել «Բոլիվարյան հեղափոխությունը» և այդ նպատակով նախատեսում էր Վենեսուելայում ռազմական հեղաշրջում կազմակերպել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: