Հայերեն   English   Русский  

Լոնդոնում վախենում են Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավոր հետևանքներից


  
դիտումներ: 557

Մեծ Բրիտանիայում մտահոգված են, որ ռուս և ամերիկացի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կխախտեն ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին գրում է The Times պարբերականը` վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով` պաշտոնյաները վախենում են, որ գագաթնաժողովից հետո Թրամփը կարող է որոշել նվազեցնել իր ռազմական պարտավորությունների ծավալը Եվրոպայի առաջ, ինչպես նաև կփոխի ՆԱՏՕ-ի պլանավորված զորավարժությունները:

Ընդ որում` կառավարության աղբյուրներից մեկը նշել է, որ Թրամփը կարող է փորձել ապահովել Էդվարդ Սնոուդենի վերադարձը, որը Ռուսաստանում ապաստան ստացավ:

Աղբյուրի տվյալներով` երկու նախագահների միջև բանակցությունների արդյունքը կարող է լինել Ռուսաստանին Ղրիմի միավորման ճանաչումը և պատժամիջոցների ռեժիմի փոփոխությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: