Հնդկաձավարով կոտլետներ
Պատրաստումը
Խաշած կամ գոլ ջրով թրջած ու հասունացած հնդկաձավարը լցնել թասի մեջ:
Սոխը կտրատել կիսաշրջանաձև, գազարը խոշորանցք քերիչով անցկացնել:
Կարտոֆիլը կլպել ու մանրանցք քերիչով քերել, ապա ճզմելով քամել:
Կարտոֆիլը խառնել հնդկաձավարին ու լավ համեմել աղ ու պղպեղով: Խյուսն այնքան խառնել, որ դրանից հնարավոր լինի կոտլետներ ձևավորել, ապա տապակել ձեթով:
Առանձին տապակել սոխն ու գազարը: Պատրաստի կոտլետները դասավորել թասի մեջ մեկ շերտով, վրան տարածել տապակած սոխ ու գազարի մի մասը, ապա երկրորդ շարքը դասավորել ու ծածկել կրկին սոխ ու գազարի խառնուրդով: Թասի մեջ մի քիչ ջուր կամ արգանակ լցնել ու թույլ կրակին դնել 20 րոպեով:
Վրան կանաչի շաղ տալ ու մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ: