Հայերեն   English   Русский  

Շոգի պատճառով Ադրբեջանը զրկվել է լույսից


  
դիտումներ: 602

Մոտ կեսգիշերին Նինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով առանց լույս է մնացել Ադրբեջանի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն և խոշոր քաղաքներ Գյանջան և Սումգայիթը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Ազերէներջի» պետական ընկերության հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման դադարեցման պատճառ հանդիսացել է բարձր ջերմաստիճանի հետևանքով Մինգեչաուրի ՋԷԿ-ի շարքից դուրս գալը:

Առավոտյան էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Գյանջայում և հարակից շրջաններում, Բաքվի մեծ մասում, Սումգայիթում, Ադրբեջանի կենտրոնական շրջաններում: Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատուների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Բաքվի մետրոպոլիտենի «Ավտովակզալ-Մեմար Աջեմլի-2» ուղղությամբ գնացքների ընթացքը: Հուլիսի 3-ին չեղարկվե է Բաքու-Սումգայիթ-Բաքու ուղղությամբ գնացող գնացքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: