Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով ավելի քան 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել


  
դիտումներ: 397

Ճապոնիայում անոմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում 3,4 հազար քաղաքացի է հոսպիտալացվել, իսկ 3` մահացել: Այդ մասին տեղեկացրել է Ճապոնիայի հրդեհային գլխավոր վարչությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Ճապոնիայում հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոց է տեղափոխվել 3,473 մարդ: Սա 5.2 անգամ ավել է նախորդ շաբաթվա համեմատ:

Պետք է նշել, որ երկրում օդի ջերմաստիճանը գերազանցել է + 30 ° C-ը:

2017 թ. մայիսին հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: