Հայերեն   English   Русский  

Քվենտին Տարանտինոն արտասվել է նոր «Կասկածյալը» սարսափ ֆիլմի սցենարն ընթերցելիս


  
դիտումներ: 606

Լուկա Գուադագնինոյի առաջիկայում լույս տեսնող «կասկածյալը» ֆիլմի մեծ երկրպագու է Քվենտին Տարանտինոն:

«Call Me By Your Name» ֆիլմի ռեժիսորի խոսքով, նրա նոր ֆիլմը կինոարտադրողին ստիպել է արտասվել:

Իտալական La Pepubblica ամսագրին տված իր հարցազրույցում Գուադագնինոն նշել է, որ Տարանտինոն իր շատ լավ ընկերն է. նրանք միասին եղել են Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմում: Ռեժիսորը պատմում է, որ իր համար շատ կարևոր է եղել լսել ընկերոջ կարծիքն ու խորհուրդները և վերջինիս արձագանքը հաճելիորեն զարմացրել է իրեն:

Գուանդագինոն նաև նշել է, որ Տարանտինոն խանդավառել է ֆիլմի սցենարը իսկ վերջում նա լաց է եղել և գրկել իրեն: Ֆիլմը սարսափ ժանրի մեջ է, բայց նաև մելոդրամա է և ռեժիսորի նպատակն է ստիպել հանդիսատեսին նայել ֆիլմն առանց դադարի:

Ֆիլմը, որի աստղերն են են Դակոտա Ջոհնսոնը, Քլոե Գրեյս Մորեթցը և Միա Գոթը, էկրան կբարձրանա Միացյալ Նահանգներում Նոյեմբերի 2-ին: «Մոխրագույնի հիսուն երանգների» աստղ Ջոնսոնը ասել է, որ ֆիլմի նկարահանումներն այնքան ինտենսիվ են եղել, որ այդ ընթացքում իրեն նույնիսկ անհրաժեշտ է եղել թերապիա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: