Հայերեն   English   Русский  

Բոլիվիայի նախագահը հոսպիտալացվել է


  
դիտումներ: 283

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը տեղափոխվել է բժշկական հաստատություն պլանավորված հետազոտության համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, պետության ղեկավարը տեղափոխվել է Լա Պաս քաղաքի հիվանդանոց:

«Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Այման մշտական բժշկական զննումների համար Լա Պասի հիվանդանոցում է գտնվում», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մի քանի օր հետո նախագահը կվերադառնա իր պարտականություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը հոսպիտալացվել է հյուծվածության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: