Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում «Հիսուսը» սպառնացել է «Էբոլայի տարածման պատճառով» սպանել կոնգրեսականին


  
դիտումներ: 1052

Օհայո նահանգում 44-ամյա Ռոբերտ Հոյթը, որն իրեն Հիսուս Քրիստոս է հռչակել, սպառնացել է սպանել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին :

Տղամարդը բարմեն է աշխատել ու 2014-ին հեռացվել է սկանդալային վարքագծի պատճառով: Դրանից հետո նա բար է հրավիրել փրկարարական ծառայություն ու հայտարարել, որ իրեն աշխատանքից ազատել եн, որ «ինքը Բեյների ըմպելիքի մեջ ինչ որ բան չլցնի»:

Ոստիկանների հետ բացատրվելու ժամանակ նա իրեն Հիսուս է հռչակել ու հատարարել, որ մտադիր է սպանել Բեյներին, քանի որ կարծում է, որ իրենց բար այցելած կոնգրեսականն իր հետ կոպիտ է եղել ու նաև այն պատճառով, որ նա «պատասխանատու է Էբոլայի տարածման համար»:

Ներկայումս ձերբակալվածին խոսնակի նկատմամբ սպանության սպառնալիքի փաստով պաշտոնական մեղադրանք ներկայացված: 65-ամյա Բեյները 1990-թվից Ներկայացուցիչների պալատում Օհայոն է ներկայանում: 2011-ից պալատի խոսնակն է, իսկ հունվարի 6-ին այդ պաշտոնում վերընտրվեց 3-րդ անգամ:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով, Էբոլայի տենդով վարակվածների թիվն ավելի քան 20 հազար է, որոնցից 8 հազարից ավելին մահացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: