Հայերեն   English   Русский  

«Կարելի՞ է սայթաքելով այդպիսի վնասվածք ստանալ». Վալերի Օսիպյան


  
դիտումներ: 2075

Կառավարության նիստից առաջ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ Օլիմպավանում տեղի ուենցած միջադեպին:

Հիշեցնենք, որ երեկ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Սակայն տուժողի կինը հայտարարել էր, թե ամուսինը պարզապես սայթաքել, ընկել է ու նման վնասվածքներ ստացել:

« Եթե կարելի է սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա...Ամեն երրորդը կարո՞ղ է հանրապետությունում նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Մենք տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել: Այնպես չէ, որ մենք մոտավոր ենք գործում, իսկ թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»,- արձագանքեց Վալերի Օսիպյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: