Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլը մտերմացել է Եղիսաբեթ II թագուհու հետ և նրա սիրելին դարձել


  
դիտումներ: 1259

Չնայած այն հանգամանքին, որ Մեգան Մարքլը հաճախ խախտում է թագավորական արարողակարգը և դեռևս չի հասցրել յուրացնել բրիտանական թագավորական ընտանիքի էթիկետի կանոնները` կարծես Եղիսաբեթ II թագուհուն իր սիրելի թոռան` արքայազն Հարրիի կինը շատ է դուր գալիս:

Արքայական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել է, որ Սասսեքսի դքսուհին և թագուհին հասցրել են ընկերանալ: Գրում է Spletnik.ru-ն:

Օրեր առաջ Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Մեգանն իրեն բավական անկաշկանդ էր զգացել թագուհու կողքին:

«Նա շատ մտերիմ և ջերմ հարաբերություններ է հաստատում թագուհու և արքայազն Չարլզի հետ: Նա ցանկանում է հաճոյանալ նրանց և ամեն ինչ անում է համոզվելու համար, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում», - հայտնել է աղբյուրը:

Թագավորական ընտանիքի անդամները նրան փոխադարձաբար են պատասխանում: Արքայազն Չարլզը նույնիսկ հարսին, որին հարազատ դստեր պես է սիրում, զվարճալի անունով է դիմում և սկսել է նրան Վոլֆրամ կոչել: Իսկ դրա պատճառն այն է, որ Մեգանը երկաթե բնավորությունով շատ ուժեղ մարդու օրինակ է Չարլզի համար:

Արքայական ընտանիքի ներկայացուցիչները անկեղծորեն տպավորված են բարեգործական նախագծերին մասնակցելու Մեգանի ցանկությունով, որը շուտով կներկայացնի սեփական նախագիծը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: