Մերկելն ու Օրբանը վիճաբանել են փախստականների պատճառով
«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ խոսքը մարդկանց մասին է, մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր գալիս են մեզ մոտ, և դա առնչություն ունի Եվրոպայի հիմնական ուղերձի` մարդկության հետ», - ասել է Մերկելը:
Նա նշել է, որ մարդկությունը Եվրոպայի հոգին է, և եթե Եվրոպան ցանկանում է պահպանել իր հոգին, ապա չի կարող պարզապես զերծ մնալ մարդկանց կարիքներից և տառապանքներից:
Վիկտոր Օրբանը, ով 2015 թվականից ի վեր իրեն ներկայացնում է որպես Մերկելի միգրացիոն քաղաքականության հակառակորդ, ասել է, որ Եվրոպան լավագույնս մարդկություն ցուցաբերելում է՝ վերացնելով դեպի մայրցամաք փախստականների մուտքի խթանները:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր ժամկետների մասին, որքան կարող են ներգաղթյալները մնալ տարանցիկ ճամբարներում: