Հայերեն   English   Русский  
Արմինե Ավետիսյան
Late night comic Conan O'Brien in traditional folk dress and his TV assistant Sona Movsesian in front of Garni Temple, an ancient Hellenistic temple where they earlier danced Armenian traditional dances. It’s not a joke. For real. The late night talk show host was in Armenia for four days earlier this week filming an episode of his TV show that will air in November.
Դեմի Լովատոն հրապարակել է սև ու սպիտակ մի լուսանկար, որտեղ նա պառկած է իր 35-ամյա սիրելիի հետ: Լուսանկարը վերնագրված է այսպես` «6»: Այնուհետև երգչուհին Ինստագրամում տեղադրել է կոլաժ՝ բաղկացած տարբեր տարիներին արված իրենց մի քանի լուսանկարներից, որոնք զույգի երկարատև սիրո պատմության ապացույցն են հանդիասում:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմքարման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ...
Բաքվի Նարդարան ավանում ավելի քան 60 մարդ վարչական կարգով ձերբակալվել է:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տարեսկզբին սկիզբ առած լարվածությունը քաղաքագետների ու արևելագետների ուշադրության կենտրոնում է: Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր հանդիսացող այս հակամարտություն հրահրումը նպատակային էր, ծրագրված: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.«2016 թ. Մերձավոր Արևելքի համար մեկնարկեց նոր լուրջ հիմնախնդրով՝ Սաուդյան Արաբիա-Իրան ուղղակի առճակատմամբ: Հատկապես վերջին 5 տարիների ընթացքում տարածաշրջանում սրված կրոնադավանական ...
Kylie Jenneris kicking off 2016 in a big way.2015 hasn't even ended yet, but the 18-year-old E! star has nabbed the cover ofElle U.K.'s February issue. Inside the pages the reality TV star doesn't reveal her New Year's resolutions, but being more forward with personal information might be involved because she gets candid about fame and how it affects the relationships she has with certain people in her life.
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ներում է շնորհվել 210 բանտարկյալի: Այս մասին գրել է Համաներման հարցերով նախագահին կից հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ազայ Գուլիևը ֆեյսբուքյան իր էջում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: