Հայերեն   English   Русский  
Արմինե Ավետիսյան
Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը կարևոր նշանակություն ունեցավ խաչակրաց արշավանքների համար: Խաչակիրները գուցե ավելի մեծ ընդունելություն էին գտնում Հայաստանում, քան որևէ այլ տեղ:
«Քաղբանտարկյալ Զելման Գուլբաչեն սեպտեմբերի 1-ին թուրքական դատարանում դատավորից խնդրեց իրեն թարգմանիչ տրամադրել, քանի որ ցանկանում էր խոսել իր մայրենի լեզվով՝ քրդերեն: Դատավորը վրդդովվեց և նիստից հետո ասաց. «Այստեղ քուրդ չկա, դուք սովորել եք այս երկրի դպրոցներում: Դուք հանդուգն եք ու լկտի: Լքեք իմ դահլիճը»:
Մինչև Թուրքիայում անցկացված «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր 2015» գեղեցկության միջազգային մրցույթում երկրորդ անգամ Հայաստանի դրոշը ծածանվելը՝ 5-ամյա հայուհու մասին քչերը գիտեին, սակայն Էլենի վառ կերպարը, գրավիչ ժպիտն ու վերջին հաղթանակը կարճ ժամանակում նրան մեծ ճանաչում բերեցին: Սոցիալական ցանցերում Էլենի գործունեությանը սկսեցին հետևել ու քաջալերել նրան միանգամից մեծ թվով հայեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, ...
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը:
Վաղ առավոտից Կառավարության ընդունելությունների տուն էին շտապում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր՝ մասնակցելու «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին:
Մեր ժամանակաշրջանի մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի` Սիրիայի պատերազմի հետևանքով արդեն զոհվել է 230 հազար մարդ: 12 մլն մարդ ստիպված լքել է իր բնակավայրը: Նրանց մի մասը շարունակում է մնալ Սիրիայում՝ սպասելով խաղաղ ապագային, իսկ մյուսները լքել են այն՝ հայցելով միջազգային հանրության օժանդակությունն ու առաջին օգնությունը: Լիբանանը (1մլն 172 հազ.), Թուրքիան (1 մլն 938 հազ.), Հորդանանը (629 հազ.), Իրաքը (249 հազ.), Եգիպտոսը (132 հազ.) հազարավոր փախստականներ են ընդունել արդեն և փորձում են հաղթահարել ...
Հայաստանում շոգ օգոստոսն ավարտվում է: Եվ արժե ամփոփել այս ամսվա հիմնական զարգացումները, հանրության ուշադրության կիզակետում հայտնված թեմաները:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ բեմադրիչ Արտակ Իգիթյանի՝ Հայոց Ցեղասպանության մասին «Անատոլիական Պատմություն» («Anatolian Story») վերնագրով ֆիլմում գլխավոր դեր պիտի ստանձնեն ֆրանսացի հայտնի դերասաններ Ժերար Դեպարտիեն և Սամի Նասերին:Ըստ «rusarminfo.ru»ի (ռուս-հայկական տեղեկատվական գործակալություն)՝ ֆիլմի գլխավոր հերոսը Մուսթաֆա Ղազին է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Թուրքիային և ատել հայերին։ Սակայն պարզվում է, որ նա հայ է: Ֆիլմի ռեժիսորն է Մարք Արեն (Կարեն Մարգարյան): Ֆիլմի համար երաժշտությունը ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: