Անցնող տարվա իրադարձություններին ամփոփ գնահատական տալն ու ամենակարևորներն առանձնացնելը հեշտ չէ: Տարին բուռն էր, լի կտրուկ շրջադարձերով: Պատերազմ, իսլամական քաոս, ճգնաժամ ու անկախացման պահանջ, արժույթի արժեզրկում կամ գերարժևորում, նավթային գների անկում, Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքներ… Շարքը կարելի է անվերջ շարունակել: Բոլոր զարգացումների մեջ, սակայն, կարմիր թելով անցնում էր անվերահսկելիությունն ու անկանխատեսելիությունը: