Հայերեն   English   Русский  
Գևորգ Ավչյան
Վերջին օրերին հանրային շատ բուռն քննարկում ծավալվեց, երբ մամուլում սկսեց շրջանառվել այն փաստը, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ, որպեսզի բնակարանի վարձակալության ծախսի փոխհատուցում ստանա։
Հավանաբար շատերն են հատկապես համացանցում տեսել հայկական ծագմամբ «ճախրող» տեսախցիկների լուսանկարներ կամ տեսանյութեր: Խոսքը Moon տեսախցիկների մասին է, որոնք ավելի շատ ոչ թե տեսախցիկ են, այլ անվտանգության, ավտոմատացման սարքեր՝ կառավարման համակարգեր, որոնք իրենց մեջ ունեն նաև տեսախցիկներ:
Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:
Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել է Քրդստանի քաղաքացիների 72,16 տոկոսը,
Արդեն ավելի քան 19 տարի Հայաստանում կարվում ու Կանադա է արտահանվում միլիոնավոր միավոր տրիկոտաժեղեն՝ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ, բայց Հայաստանում դրա մասին քչերը գիտեն, կամ կարելի է ասել՝ եզակիները գիտեն։ «Իվ Մարթըն» անունը կրող կանադական ապրանքանիշի ստեղծող և սեփականատեր Հակոբ Ամիրյանն ամեն տարի արտասահմանից 7-8 կոնտեյներ հումք է բերում Հայաստան, Գյումրիում արտապատվիրում տրիկոտաժե ներքնաշորեր ու արտահանում Կանադա։ Հիմա կանադական շուկային ավելացել է նաև ԱՄՆ-ի շուկան. օրերս 1500-ից ավելի ...
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ, և որ ավելի էական է, այս համաժողովում հնչեցին բավական ուշագրավ մտքեր ու հայտարարություններ: Համաժողովի փակմանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցեց, որ 102 հոգի ելույթ ունեցավ, և կազմակերպիչներին առաջարկություններով դիմել է 168 հոգի: Եվ երբ նա հայտարարեց, որ այս օրերին Երևանում աննախադեպ շոգ է, որը նաև պայմանավորված է համաժողովի ջերմությամբ, դրա մեջ նաև ճշմարտության հատիկ կար: Կարելի ...
Հայկական օրթոպեդիկ ներքնակներ, որոնք ստեղծվել են մեծ ջանքերի ու հավատի շնորհիվ
Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում մի բավական ուշագրավ հարց էր ներառված, որը, սակայն, անհրաժեշտ ուշադրության չարժանացավ: Խոսքը վերաբերում է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այս փաթեթով, ըստ էության, էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում է կատարվում նոր՝ ազատական մոդելի:
Վերջին օրերին չգիտես ինչ մեղու է կծել հարևան ու մեզ բարեկամ համարվող Վրաստանին: Նախ՝ վերջին օրերին մեզանում մեծ արձագանք ստացավ սեպտեմբերի 3-ից Վրաստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող Agile Spirit 2017-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը:
«Առասպել է, թե Հայաստանը լճացած տեղ է, ու այստեղ հնարավոր չէ ոչինչ անել, կամ անպայման պետք է քաղաքականության մեջ լինես, ինչ-որ մեկին քծնես, որպեսզի ինչ-որ բանի հասնես, կամ էլ պետք է շատ ուժեղ թիկունք ունենաս: Ես կարծում եմ, որ աշխատող մարդը, ով իսկապես աշխատելու ցանկություն ունի, նախաձեռնող է, չի մեղադրում շրջապատին, հաստատ ինչ-որ բան կգտնի անելու` լինի փոքր թե մեծ: Գործը սկսվում է նաև փոքրից ու ընթացքում դառնում մեծ»,- նշում է «Թաի տուն» թաիլանդական մերսման սրահների համահիմնադիր Աշոտ Փարսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: