«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացել հավանության, որոնք վերաբերում են Արցախին: Մեկն առնչվում է սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության համար: