Հայերեն   English   Русский  
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
Թեև Մերձավոր Արևելքը աչքի չի ընկնում կանանց իրավունքների հարցում, ՄԱԿ-ի զարմանալի վիճակագրությունը վկայում է, որ Եգիպտոսի կանայք աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում իրենց ամուսիններին ծեծելու ցուցանիշով:Այդ ցուցակում Եգիպտոսին հաջորդում են Միացյալ Թագավորությունը և Հնդկաստանը: Եգիպտոսի ընտանեկան դատարանից ստացված տվյալների համաձայն, ընտանեկան բռնության ենթարկված տղամարդկանց 66% -ը ամուսնալուծության համար դիմում է ընտանեկան դատարան:
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջասթին Տերուն դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին տեղեկությունից հետո պատմել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ ամուսնության մասին: Գրում է Gazeta.ru.-ն:
Գյուղական համայնքներում կանանց նկատմամբ բռնությունների մասին խոսելու նպատակով նախորդ շաբաթ Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամները քայլարշավ էին կազմակերպել Գեղարքունիքի մարզում:
Օրեր առաջ պատահաբար մի երիտասարդ կնոջ հանդիպեցի ու զրույցի ընթացքում հետաքրքրվեցի, թե ինչու է գլխաշոր կապում: Ասաց` արևից է պաշտպանվում, գլուխը վնասված է, վիրահատության է ենթարկվել ու դեռ էլի պիտի վիրահատվի, արևի ճառագայթները վտանգավոր են: Հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասաց. «Ես էն աղջիկն եմ, որ ամուսինը կացնով հարձակվել էր, մորս սպանել, ինձ ու հորս էլ ծանր վիրավորել: Հիշո՞ւմ եք էդ դեպքը»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հատուկ այցով Երևանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդականը: Այցը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում:
Ղազախում ադրբեջանական ոստիկանությունը հետապնդում է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներին Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելուն ուղղված հանրաքվեի դեմ «Հանրապետություն» ագիտացիոն խմբի գրանցման համար ստորագրահավաքի անցկացմանը խոչընդոտելու նպատակով:
Ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններում ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգուկանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
Սոցիալական կայքերի պակիստանցի աստղի եղբայրը հայտարարել է, որ հպարտ է իր քրոջը սպանելու համար, պնդելով, որ նա դա արել է, քանի որ «աղջիկները պետք է մնան տանը»:25-ամյա Քանդիլը խեղդամահ է արվել ուրբաթ օրը իր ընտանիքի տանը: Մարդասպան եղբայրը դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ ձերբակալվել է: Իր խոստովանական հոլովակում նա չի արտահայտում որևէ ափսոսանք կամ զղջում:«Ես հպարտ եմ արածիս համար: Նա անպատվություն էր բերում մեր ընտանիքին»:
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:
Ջոնի Դեփի նախկին կինը դատարանում հայտնել է, որ չի կարողանում մոռանալ 2015 թվականի դեկտեմբերին նախկին ամուսնու կողմից իր հանդեպ կիրառված բռնությունը, երբ ինքն առաջին անգամ իսկապես սկսեց վախենալ իր կյանքի համար:
Ըստ ՄԱԿ-ի` տվյալների աշխարհում յուրաքանչյուր տարի 66 հազար կին և աղջիկ է սպանվում, որը կազմում է սպանությունների ընդհանուր թվի 17 տոկոսը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մայիսի 5-ին՝ հինգշաբթի օրը, Քեմերոն Դիասը հանրության հետ կիսվել է ամուսնական կյանքի մասին իր մտքերով:
Մեր ազգային մտածողության մեջ ընտանիքի գաղափարը միշտ եղել է առաջնային, չափազանցություն չի լինի ասել՝ սրբություն:
Կան երկրներ, որտեղ գեղեցիկ սեռի գոյությունը նման է դժոխքի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: