Հայերեն   English   Русский  
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
Ամուսիններն իրենց դժբախտ են զգում ամուսնության 10-րդ տարում, ոչ թե 7-րդում, գրում է The Daily Mail-ը:
Սանկտ Պետերբուրգում հետաքննում են մի ամբողջ ընտանիքի մահվան գործը: Նոյեմբերի 22-ին հայտնաբերվել են 11-ամյա դպրոցականի ու նրա ծնողների դիերը: Փաստով գործ է հարուցվել` «սպանություն» հոդվածով:
Յուրաքանչյուր հինգ րոպեում մեկ հնդիկ կին է ոստիկանությանը բողոք ներկայացնում իր ընտանիքի կամ ամուսնու դեմ` իր նկատմամբ կատարված բռնության համար:Յուրաքանչյուր տաս րոպեում մեկ հնդիկ կին բողոք է ներկայացնում իր նկատմամաբ կատարված հարձակման համար, իսկ յուրաքանչյուր 21 րոպեում մեկ կին բողոքում է ներկայացնում բռնաբարության համար:Վերոնշյալ դեպքերի ամբողջական թիվը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է՝ վերջին շրջանում արձանագրելով 25 տոկոս աճ:Սակայն այդ թվերը ցույց չեն տալիս իրական պատկերը, քանի որ դրանք ...
Փոքրիկ դստերը դաստիարակող ամուսինները հանկարծ պարզել են, որ իրականում քույր ու եղբայր են, որոնց մանուկ հասակում են բաժանել իրարից:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 5,500 խաղաղ բնակիչ:
Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում:
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Ներս եմ մտնում Գոհարի մեկսենյականոց բնակարան: Այնքան ցուրտ է, որ վերարկու հանելն անիմաստ է: Ինքը` տանտիրուհին, տնային հագուստով է, հավանաբար, հարմարվել է «կլիմային»:
Ասում են՝ սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո, երբեք չի նախանձում, չի գոռոզանում, անպատշաճ վարմունք չի ունենում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ կողմակից է լինում ճշմարտությանը, զիջելով միշտ հավատում է, հույս է տածում, համբերում…
«Անկախի» օգոստոսի 1-ի համարում (N 30 [193]) ներկայացրել էինք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ հարցազրույցն ու խոսել հիմնականում սեռավարակների, հղիության, ծնելիության թեմաների շուրջ: Խոստացել էինք նաև ներկայացնել մեր զրույցը գենդերային ու ընտանեկան բռնությունների շրջանակում:
Մեր հասարակությունում դեռևս առկա է կնոջ աշխատելու իրավունքի ոտնահարման խնդիրը: Հայկական շատ ընտանիքներում կնոջ աշխատելը դիտվում է՝ իբրև ամոթալի իրողություն և տղամարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ, իսկ լավագույն դեպքում այդ աշխատանքը կրում է սոսկ խորհրդանշական բնույթ: Այս պատմություններում կանանց աշխատելու իրավունքի ոտնահարումն ընդամենը մի մասն է այն բռնությունների, որոնց ենթարկվել են այդ կանայք իրենց ամուսինների կողմից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները դադարում են երեխաների 18 տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: