Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին» «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել
1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:
Հետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ-մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին
Մասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը 2008-ից զբաղվում է կենդանիների պաշտպանության խնդիրներով: Հիմնել է «Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ» ՀԿ-ն, որն արդեն Ֆեյսբուքում ունի 1600 ակտիվ անդամներով խումբ և շուրջ 3000 համակիրներով էջ:
Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար ...
Պատկանում է Բարդածաղիկավորների ընտանիքին: Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում,Իրանում և Միջին Ասիայում: Երիցուկը բազմամյա, նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80սմ -ի:
Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ է վերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը:Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:
Մայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:
Ամառ, նորաձևություն: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ:
Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ ասաց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:Հայ զինվորական միտքը փայլատակել է հազարամյակներ շարունակ: Ցավոք, ոչ միշտ է հայ զորականը զենք բարձրացրել հայոց պետականության համար: Հանգամանքների բերումով հազարավոր հայեր ծառայել են օտար բանակներում: Սակայն անգամ օտար դրոշի տակ բարձր են պահել հայի ու հայ զինվորականության պատիվը:Այդ երախտավորներից է ռուսական կայսերական բանակի զորավար, ...
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: