Ինչպես խոստացել էի, երկուշաբթի օրը պետք է հրապարակեի ունեցածս տեղեկատվությունը, որը առնչվում է Գյումրու «Ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ընտրությունների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահական կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։
Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Այս մասին նշել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տան տանիք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միջադեպի վերաբերյալ գերմանացի երգիչ Թոմաս Քվասթոֆֆի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան:
Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթում երկու թեկնածու՝ գործող տնօրենն ու մարզպետի ընկերոջ բարեկամը գրեթե հավասար միավորներ էին ստացել,