Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Մի բան է կորել Հայաստանում։ Կարող է և շատ բան է կորել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, հաստատ կորցրել եմ ու ոչ մի կերպ չեմ գտնում։ Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը։ Երբ մենք երեխա էինք, մեզ ամենուրեք` ընտանիքում, դպրոցում, հայաթում (ի դեպ, հայաթում, ոչ թե բակում) սովորեցնում էին, որ մարդկանց վիրավորել և արհամարհել Չի կարելի։ Գողանալ Չի կարելի` լինի դա հարևանի ծիրանն ու շլորը, թե պետության հոսանքը։ Կնոջ վրա ձեռք բարձրացնել ...