Հայերեն   English   Русский  
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոգևորականները լռում են, երիտասարդները՝ շարժվում ավանդույթի համաձայն
Տիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:
1941 թվական. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 18-ամյա պատանիներ Հովհաննեսն ու հորեղբորորդի Վարդանը, որոնք դպրոցի գերազանց սովորող սաներն էին, ստիպված էին կիսատ թողնել վերջին դասարանն ու մեկել ռազմաճակատ: Վարդանը դառնում է օդաչու ու պատերազմից չի վերադառնում՝ համարվելով անհետ կորած: Հովհաննեսին նախ տանում են Իզմայիլ, որտեղ նա հրետանավոր է դառնում՝ միանգամից աչքի ընկնելով իր խիզախությամբ: Մի քանի ամսում ստանում է վեց շնորհակալագիր:
Թեոդորոս Ռշտունին VII դարի օրհասական օրերին Հայաստանի իրական փրկիչը դարձավ: Արաբական արշավանքներն արհավիրքի պես սրբում էին տարածաշրջանի երկրները: Արաբների նոր ձևավորված հզոր տիրապետության դեմ ընկրկեցին անգամ աշխարհի հզորները` Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Վերջինս արաբների հարվածների ներքո հեռացավ պատմության թատերաբեմից, ավելին` պարսիկ ժողովրդին պարտադրվեց իսլամը, ինչն էականորեն փոխեց նրա աշխարհընկալումը, հոգևոր, բանական, զգայական արժեքները:
«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:
Տղամարդը կնոջն առևանգել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ու բռնաբարել նրան
Բանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի:
XVIII դարի հայ իրականության հոգևոր-քաղաքական գործիչների ներկապնակը թերի կլիներ առանց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի:Ապագա կաթողիկոսը ծնվել է 1710 թ. Երևանում: Ծնողները որոշում են նրան հոգևոր կրթություն տալ, և Սիմեոնն ընդունվում է Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր դպրոց: Ցուցաբերած առաջադիմությունը նրան հնարավորություն է տալիս դպրոցն ավարտելուց հետո դասավանդելու այնտեղ:
Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում:
Առաջին աշխարհամարտից առաջ ռուսական կառավարությունն առաջարկեց հայ ազատամարտի առաջատար Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ համաժողովրդական ապստամբություն բարձրացնի Թուրքիայում: Գրեթե նույն առաջարկն արեցին թուրքերը. ՀՅԴ-ն պետք է ապստամբեցներ արևելահայությանը:
Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել:
պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:
«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ զիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
500 տարի գիտնականները գլուխ են կոտրում Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերը հասկանալու համար: Հսկան սերունդներին իր գրավոր ժառանգության առյուծի բաժինը գաղտանգրերով է թողել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: