ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:
Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի 2018թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:
Ոչ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ո՛չ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ո՛չ էլ ԱՄՆ «Փարոս» հիմնադրամը շարժական ատամնաբուժարանի ծրագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել. Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի համակարգող Նաիրա Հարությունյանը:
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:
Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք - Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով:
24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է իր երրորդ երեխային եւ նրան այդպես էլ չտեսնելով ու անանուն զանգ ստանալով՝ տեղեկացվել, որ երեխան մահացել է։
«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը առողջապահության ոլորտում վերջերս տեղ գտած ֆիզիկական բռնության դրսևորումների վերաբերյալ: