Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
Հոկտեմբերի 25-ին Երեւանի կենդանաբանական այգում տեղի կունենա 7-րդ համահայկական նկարչական մրցույթը:
Ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը ու նրա հարսնացուն` մոդել Տոմիկա Ռոբին Բրեյսին եռյակի ծնող են դառնալու:
Հոկտեմբերի 14-ին Բեյրութում` «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում, Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայաստանյան հրատարակչատների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը երկրորդ անգամ է անցկացվում Լիբանանում:
Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը նշեցին հոկտեմբերի 16-ի արեւածագին: Այս անգամ էլ Տիրատոնը տեղի ունեցավ Քարահունջի հնագույն աստղադիտարանի մոտ:Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում փառաբանեցին Իմաստության Աստծուն, որ իր զորությամբ վերստին ապավեն լինի հայերին եւ ազգային բոլոր նախաձեռնություններին:
Իսպանացի երգիչը հայտարարել է ռուս թենիսիստուհուց բաժանվելու մասին: Նախկինում զույգը երբեք չի էլ հրապարակել ամուսնության մասին:
Հոկտեմբերի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Երվանդ Մանարյան մեծ արտիստի հոբելյանն է նշվելու: «Փոփոխությունների թատրոնը» հոբելյարին անակնկալ է պատրաստվում մատուցել, նա կդառնա «100 մինուս 10» ներկայացման մասնակիցն ու գլխավոր դերակատարը:
Մինչև նոյեմբերի 7-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ագեան» ցուցասրահում կընթանա Հարություն Արմենյանի «Երանգներ` Հայաստան և անդին» նկարների ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։
Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են Հայաստան ժամանել և դասական երաժշտության սիրահարներին գեղեցիկ անակնկալներ մատուցել անվանի երաժիշտներ։
Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան տասնյակ բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին:
Մոսկովյան պուրակում ժամը 18։30-ից հեղինակային երգի երեկո էր. քաղաքային այս երգատեսակը ամենաանկեղծ ու պարզ խոսքերով է արտացոլում քաղաքի կոլորիտն ու քաղաքացու հույզերը, հույսերն ու մտահոգությունները։
Երևանյան տոնակատարության համատեքստում մանուկների համար կազմակերպված միջոցառումներից մեկը Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում էր:
Հոկտեմբերի 16 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Ալբերտո Մուսսայի «ձախ կողմի վարպետը» գիրքը:Զեղչված գինը՝ 3440 դրամ:
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։
Ծննդյան 60-ամյակի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: